Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Ղափանցյան փողոցի խաչմերուկում, օգոստոսի 28-ին, ժամը 17.00-ին, իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Կիա-Սերանտո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կիա-Սերանտո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: