Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության եւ Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Ղուկասավան գյուղի 13-րդ փողոցում գտնվող չգործող կահույքի արտադրամասի պատի տակ զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, 4 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 30, 5.45 մմ տրամաչափի 3 եւ տարբեր տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: