News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսն այս հանգստյան օրերին կայցելի Էստոնիա, Լեհաստան եւ Ուկրաինա: Ըստ նրա մամլո քարտուղարի՝ սենատորի այցի հիմնական թեման կդառնա «Ռուսաստանի եւ մասամբ Ուկրաինայի կողմից տարածաշրջանի ապակայունացումը»,- հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ռուսաստանի գործողությունները հանգեցնում են Էստոնիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի համար լուրջ հետեւանքների,- հայտարարել է Մենենդեսը: - ԱՄՆ-ն, մեր եվրոպացի դաշնակիցների հետ համատեղ, նախագահ Պուտինին եւ նրա անջատականների ջոկատներին, որոնք խփեցին քաղաքացիական օդանավը՝ 298 անմեղ մարդու կյանք խլելով, թույլ չի տա փոխել համաշխարհային կարգը

Ռուսաստանի պահվածքում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Նախագահ Պուտինը կարող է փոխել ներկայիս ագրեսիայի ուղղությունը, որով ընթանում է իր երկիրը: Նա պետք է դադարի միջամտել Ուկրաինայի ներքին գործերին եւ աջակցել անջատականներին:

Միայն այսկերպ Ռուսաստանը կարող է վերականգնել քաղաքական եւ տնտեսական նորմալ կապերը մնացյալ աշխարհի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ