News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը կախված է հանգամանքներից: Այս մասին Ռուսաստանում լույս տեսնող հայկական «Նոև Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում հայտարարել է ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե օգոստոսի 31-ին կդառնաք 60 տարեկան, կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում, նա պատասխանել է. «Ասեմ անկեղծորեն. ես իմ տարիքը չեմ զգում: Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն տարեկանում /ավելի շատ ժամանակ կա մարզումների համար/: Անընդհատ ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ`չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»:  

Անդրադառնալով իր հոբբիներին, Քոչարյանը նշել է. «Կանոնավոր կերպով զբաղվում եմ լողով, ընդ որում`անընդհատ բարելավելով արդյունքներս: Բավականին ակտիվորեն ամռանը վինսերֆինգով եմ զբաղվում, իսկ ձմռանը`դահուկներով, սիրում եմ քայլել սարերում /հաճախ հրացանով/: Ջազ և ընդհանրապես երաժշտություն, ցավոք, լսում եմ հիմնականում, միայն տանը և մեքենայի մեջ: Վերջերս կարդացած և դուր եկած գիրքը Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի "Why nation fails" գիրքն է, հիմա կարդում եմ ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի "Capital in the 21st century" գիրքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ