News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադական Տորոնտո քաղաքի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդի հասցեին նոր բողոքներ են հնչում: Այս անգամ նրան մեղադրում են դեռահասներին ծաղրուծանակի ենթարկելու մեջ, երբ դպրոցում աշխատելիս է եղել որպես ֆուտբոլի մարզիչ:

Փաստաթղթերում, որոնք հրապարակել է Տորոնտոյի դպրոցական խորհուրդը, նշվում է, որ Ֆորդը հարկադրել է դպրոցականներին մարզումների ժամանակ թավալվել կենդանիների կղկղանքի մեջ, սպառնացել ուսուցիչներին եւ աշխատանքի ներկայացել հարբած, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ տարի ֆորդը պաշտոնապես հեռացվել է մարզչական աշխատանքից: Ռոբ Ֆորդը Կանադայի սահմաններից դուրս հայտնի է դարձել նախորդ տարի, երբ հրապարակավ խոստովանել է, որ քրեք-կոկաին է ծխել:

Թեեւ բազմաթիվ սկանդալներին՝ կապված իր վարքի հետ, Ֆորդը մտադիր է հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ