News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինական Հանչժոու քաղաքում հազվադեպ հանդիպող առանց գծերի վագր է լույս աշխարհ եկել:

The Daily Mirror-ի փոխանցմամբ, 25 օրական ձագուկը վագրի «գաղտնի ենթատեսակ» չէ: Նրա գունավորման պատճառը կեղծ մելանոզն է: Ըստ Gazeta.ru-ի, դրա արդյունքում կենդանու սեւ գծերն այնքան մոտ են, որ «ֆոնային» գունավորումը գրեթե չի երեւում:

Կեղծ մելանոզն իրավիճակ է, որի դեպքում կենդանու մաշկի գունավորումը կատարվում է ոչ թե հավասարաչափ, այլ առանձին մասերով: Կենդանու նման տեսակները բնության մեջ բավական հազվադեպ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ