News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մամուլը «սենսացիոն բացահայտում» է կատարել: Պարզվում է՝ Նոյ Նահապետը նախիջեւանցի շարքային բանվոր էր, որը աղ էր հայթայթում Դուզդաղի քարանձավներում: Նման եզրակացություն կարելի է անել նախիջեւանական «Şərq qapısı» թերթի այսօրվա համարը (164-րդ) կարդալիս, հայտնում է haqqin.az-ը:

«Դե, թերթերը շատ բան են գրում, կարող է ասել խելամիտ ընթերցողը: Այո, այսօր թերթերը եւ ոչ միայն թերթերը գրում են ինչ ասես:Բայց երբ նման բան է գրում (ուշադրություն) Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գերագույն խորհրդի պաշտոնական տպագիր մարմինը, ակամայից հարց ես տալիս՝ արդյոք այդ ինքնավարության պաշտոնյաների եւ լրագրողների հետ անեն ինչ կարգին է: Եվ արդյոք նրանց խելքը տեղն է»:

Հետո հեղինակները կոչ են անում անպայման գալ Նախիջեւան եւ այցելել Նոյ Նահապետի դամբարան, որը, ի նշան Երկրի վրա կենդանության փրկչի հանդեպ հարգանքի, կառուցել է անձամբ հանրապետության ղեկավար Վասիմ Թալիբովը;

Հոդվածում ասվում է, թե պատմական աղբյուրները հաստատում են, որ  Նոյ Նահապետը համաշխարհային ջրհեղեղից հետո էլ դեռ երկար ժամանակ ապրել եւ աշխատել է Նախիջեւանում: Հեղինակներն ավելի առաջ են գնացել եւ նշել մարգարեի աշխատանքի ճշգրիտ վայրը՝ Դուզդագի աղի հանքերը:

Դե ինչ, մեզ մնում է միայն հետեւել Նախիջեւանի մեր գործընկերների օրինակին եւ մեր ընթերցողներին կոչ անել գնալ Նախիջեւան եւ այցելել Նոյի դամբարան: Վասիֆ Թալիբովն ինչ որ կերպ պե՞տք է, չէ՞, արդարացնի նախիջեւանցի բանվորի թանկ դամբարանի շինարարությունը», - գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ