News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանում հեղափոխական անիվն սկսել է շարժվել եւ շուտով կհասնի իր տրամաբանական ավարտին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը:

«Հեղափոխական անիվն արդեն սկսել է շարժվել, եւ այդ շարժումը սկսել ենք մենք ու, եթե մենք չկարողանանք հասցնել այն ավարտին, ապա մեզ նման արժանապատիվ հասարակությունը կհասցնի, մեր պայքարը հասցնելու ենք ավարտին»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

 Ամբաստանյալի խոսքով՝ Հայաստանում դժգոհության մակարդակը բամբասանքների մակարդակից անցել է. «Մեր հասարակությունն այլեւս չի հանդուրժում ռեժիմի բեսպրեդելը  եւ չի վախենում բարձրաձայնել իր դժգոհությունը: Եթե մենք 13 հոգով ենք դուրս եկել, ապա Հայկ Կյուրեղյանի նման անձնավորությունները չեն վախենում նույնիսկ մենակ իրենց դժգոհությունները արտահայտել»:

Անդրադառնալով նախորդ դատական նիստին իր խափանման միջոց կալանքը փոխելու՝ փաստաբանի միջնորդությունը մերժելուն՝ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Ես վստահ էի, որ  տենց էլ լինելու է , եւ դատարանըւ մերժելու է: Դրա համար ես շնորհակալ եմ դատարանին, որ կրկին հաստատեց, որ ես ճիշտ էի իմ սկզբունքների մեջ, որ մեր գործը ոչ թե քրեական գործով դատավարություն է, այլ պետական պարգեւ, եւ որ մեզ դատում են մեր սկզբունքների եւ քաղաքական հայացքների համար»:

Ամբաստանյալի կարծիքով՝ պետական կառավարման մեքենան, իշխող էլիտան Հայաստանը դարձրել են ոստիկանական բռնապետություն, որտեղ քաղաքացուն հալածում եւ բռնության են ենթարկում իր քաղաքական հայացքների համար. «Իշխանական բեսպրեդելը ու անօրինականությունը դրդում են քաղաքացներին հեռանալ պետությունից, իսկ անտարբերությունը եւ լռությունը ամենամեծ եւ ամենաստոր դավաճանությունն է, որի արդյունքում մենք կկորցնենք արյունով ձեռք բերված պետականությունը»:

Ամբաստանյալի խոսքով՝ դատապարտելով Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալներին՝ Հայաստանն իրեն դատապարտում է կործանման. «Դատապարտելով մեզ՝ Հայաստանն ինքն իրեն դատապարտոմ է կործանման, որովհետեւ գոյություն չունի ավելի մեծ ստորություն, քան Հայաստանում Հայաստանի քաղաքացուն դատապարտել հայ եւ հայրենասեր լինելու համար»: 

Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝  իրենց «ապօրինաբար» կալանքի տակ պահելով՝ ռեժիմն ակնհայտ ցույց է տալիս, որ այլեւս ի վիճակի չէ վերահսկել դժգոհության ալիքը եւ վախենում է իրականությունից:

Նշենք, որ այսօր Նոյեմբերի 5-ի գործով դատաքննության փուլն ավարտվեց, սկսվեց դատական վիճաբանությունների փուլը: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ