News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, բայց Կիեւի իշխանությունները խոսում են վերջնագրերի լեզվով, հասկանալի է՝ ինչու ապստամբները դրան պատրաստ չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հանդես գալով «Սելիգեր-2014» երիտասարդական ֆորումի ժամանակ:

«Մենք բազմիցս խոսել ենք Ուկրաինայի ղեկավարության, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հետ: Պետք է անհապաղ դադարեցնել եղբայրասպան պատերազմը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ի՞նչ է առաջարկել Ուկրաինայի ղեկավարությունը 3-4 շաբաթ առաջ. Միակողմանիորեն (շատ գեղեցիկ է հնչում) դադարեցրեցին ռազմական գործողությունները, բայց անմիջապես ասացին՝ 7 օր, որից հետո, ով վայր չի դրել զենքը, կոչնչացվի: Միթե դա բանակցությունների ճանապարհ է: Դա վերջնագիր է»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

«Բնականաբար, մարդիկ, որոնք զենք են վերցրել, իսկ նրանք դա արել են, որպեսզի պաշտպանեն իրենց, իրենց կյանքը, արժանապատվությունը, այդ պայմաններին չեն համաձայնել»,-ընդգծել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ պետք է ստիպել Կիեւի իշխանություններին ըստ էության խոսել ռուսամետ ակտիվիստների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ