News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի օրը, երբ դերասանին հյուրընկալվել էր «Չէին սպասում» հաղորդաշարի նկարահանող խումբը, սեղանին դրված օղու բաժակների մեջ իրականում ջուր է եղել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վկա, դերասանի հարեւան Օնիկ Հակոբյանը, որը ներկա էր եղել նկարահանմանը:

Հայցվոր կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի հարցին, թե ով է ջուրը լցրել բաժակների մեջ, վկան պատասխանեց, որ չի հիշում. չի բացառվում, որ հենց ինքն է լցրել: Վկա Հակոբյանն ասաց, որ դեռ բանակից խնդիրներ ունի հիշողության հետ, դատավարական կողմերի հարցերի մեծ մասին պատասխանեց, որ չի հիշում: Սակայն երբ Ռուբեն Բալոյանն ասաց, որ ցուցմունք է եղել, որտեղ գրված է, թե տնական օղի է եղել սեղանին, վկան ասաց, որ հիշում է, որ սեղանին տնական օղի չի եղել:

Նշենք, որ վկա Հակոբյանն այն քաղաքացին է, որը ողբերգական դեպքից րոպեներ առաջ հեռախոսով խոսել էր Վարդան Պետրոսյանի հետ: Նիկոլայի  հարցին՝ արդյոք խոսելիս բախումի ձայն կամ ձայնարկություն լսել է, ասաց, որ չի լսել:

Դատախազի միջնորդությամբ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցունքը: Վկան այսօր դատարանում հայտնեց, որ չի հիշում՝ երբ Վարդան Պետրոսյանի հետ կապը ընդհատվել էր, արդյոք ինքը փորձել է կրկին կապ հաստատել, թե ոչ, սակայն նախաքննական ցուցմունքում գրել էր, որ կապն ընդհատվել է, Վարդանի միտքը կիսատ է մնացել, ինքը մի քանի անգամ փորձել է զանգահարել, հեռախոսը դարձել է անհասանելի: Նրա խոսքով՝ ինքը ցանկացել էր Վարդանի հետ կապ հաստատել, քանի որ ուզում էր իմանալ՝ դերասանը վերադառնալու էր ամառանոց, թե ոչ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ