News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ադրբեջանական ռազմական արկածախնդրության պատասխանն էր, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային եւ անվտանգության հարցերի  հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը, ըստ նրա,  վտանգում էր հենց Արեւմուտքի ծրագրերը: «Այսինքն՝ Քալիֆորնիայի Սենատի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչումը կարելի է որոշակի պատասխան քայլ համարել Ադրբեջանի նկատմամբ», - նշել է Ստեփան Սաֆարյանը, հիշեցնելով, որ արկածախնդրությունը տեղի է ունեցել Արեւմուտքի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության ուժեղացման պայմաններում: 

Նա հավելել է, որ Ռուսաստանի համար ձեռնտու էր այն, ինչ արեց Ադրբեջանը: «Մոսկվայի կողմից զենք վաճառելը Բաքուն ընդունել է որպես Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացման արդյունք, լուռ համաձայնություն՝ այդ զենքը Հայաստանի դեմ օգտագործելու հարցում:  Ռուսաստանին այդ արկածախնդրությունն անհրաժեշտ էր՝ Արեւմուտքին ցույց տալու, որ  Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են ռուսական ազդեցության գոտում», - ընդգծել է Ստեփան Սաֆարյանը: Շփման գծում Ադրբեջանի վերջին արկածախնդրությունը, ըստ վերլուծաբանի,  շանտաժ էր նաեւ Արեւմուտքին: «Ալիեւը հատեց Ռուբիկոնը, որի համար պատասխան հարվածներ է ստանում: Հետօգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին.  Արեւմուտքը Ալիեւին հասկացնում է, որ վերջինս մոտ է  սեփական իշխանությունը կորցնելուն», - կարծում է Ստեփան Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ