News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված  եւ ստուգազննված տարածքներ է հանձնել Սյունիքի մարզպետարանին:

2012-2013թ.թ. ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի (ՖՍԴ) կողմից իրականացված ոչ տեխնիկական հետազոտությունների արդյունքում Շուռնուխ համայնքում հայտնաբերված երկու տարածքներ որակվել էին որպես հաստատված վտանգավոր տարածքներ (ՀՎՏ) եւ չէին օգտագործվում համայնքի բնակչության կողմից:  ԱՄՆ պետդեպարտամենտի PM/WRA գրասենյակի ֆինանսական աջակցության շնորհիվ 2014թ. ապրիլին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պատվեր-առաջադրանքով «ՀԱԼՕ Թրաստ» կազմակերպությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի սակրավորների մասնակցությամբ սկսեց եւ օգոստոսի 26-ին հաջողությամբ ավարտեց այս 2 ՀՎՏ-ների ականազերծման աշխատանքները:

Հանձման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը, Գլխավոր վերահսկիչ Սամվել Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցը,  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  ղեկավար Յուրի Շախրամանյանը, ՖՍԴ հայաստանյան ծրագրի ղեկավար Ստեֆան Բրիանը, Շուռնուխի համայնքապետ Հակոբ  Արշակյանը: Արարողությանը ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի հրավերով Հայաստանում գտնվող Ժնեւի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի փոխտնօրեն Գայ Ռադոսի գլխավորած պատվիրակությունը, մարզային իշխանությունների, Շուռնուխ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի եւ «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության պատասխանատու աշխատակիցներ: Արարողության ավարտին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հանձնեց ականազերծված տարածքների անվտանգության երաշխավորման հավաստագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ