News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

27-ամյա ֆրանսիացին պնդում է, որ ուղեկցորդներն իրեն դուրս են հրավիրել ամերիկյան «American Airlines» ավիաընկերության ինքնաթիռից, քանի որ, իբր, վատ է բուրել:

Ալժիրյան ծագմամբ ուղեւոր Մեհդիին, ով Ֆրանսիայի բնակիչ է, ինքնաթիռի սրահում ուղեկցորդը մոտեցել ու հայտնել է, որ նրա հասցեին բողոքներ են ստացել:

«Անձնակազմը եւ ուղեւորները բողոքում են ձեր բույրից»,- հայտարարել է ուղեկցորդը, հետո Մեհդիին խնդրել է լքել ինքնաթիռը:

«Դուք ամերիկյան ինքնաթիռում եք, սա ամերիկյան տարածք է եւ հրամանատարն իրավունք ունի մերժել ձեզ: Դուք այս չվերթով չեք թռչի»,- հավելել է նա: Բացի այդ, անձնակազմի անդամները խորհուրդ են տվել 27-ամյա ուղեւորին լոգանք ընդունել:

Երբ ֆրանսիացին հրաժարվել է լքել ինքնաթիռը, ուղեկցորդները ոստիկանություն են կանչել, որպեսզի դուրս հրավիրեն նրան: Ըստ «The Local»-ի, իրավապահները հրաժարվել են կատարել այդ՝ պարզաբանելով, որ տղամարդը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում: Ի վերջո, Մեհդին համաձայնել է կամավոր լքել ինքնաթիռը, որպեսզի բողոք ներկայացնի:

Ամերիկացի ուղեկցորդների պահվածքից զայրացած ուղեւորը կարծում է, որ վատ բուրելու մեղադրանքը պարզապես պատրվակ էր, որը կարող էր օգնել անձնակազմին ազատվել իրենից: Նրա խոսքով՝ ինքն ուղղակի հիանալի էր բուրում:

«Ես «Dior» օծանելիք էի օգտագործել»,- հաղորդել է նա: Հատկանշական է, որ ամերիկացի ուղեկցորդներն իրավունք ունեն ուղեւորին դուրս հրավիրել վատ հոտի պատճառով: Այսպես, «American Airlines»-ի կանոններում նշված է, որ ուղեւորին կարող են չփոխադել, եթե նա անձնակազմի հետ կոնֆլիկտ է ունենում, օդանավում առանց կոշիկի է կամ վատ է բուրում, ինչը հիվանդության կամ հաշմանդամության հետեւանք չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ