News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին եւ նրանց հետ քննարկել պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորել է պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները եւ ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր: Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կարեւորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պայքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման եւ այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը եւ իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը եւս կարող է դերակատարում ունենալ:

Հանդիպման ավարտին նշվել է, որ համագործակցության առկա վիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, սակայն անհրաժեշտ է ընդլայնել եւ ինստիտուցիոնալ մակարդակի բերել համակարգային լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ ջանքերի համադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ