News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի օլիգարխ Հաֆիզ Մամեդովի թիկնապահները կրկին աչքի են ընկել իրենց պահվածքով: Նրանք առեւանգել եւ ամբողջ գիշերը տանջանքների են ենթարկել տաքսու վարորդին: Այս մասին «haqqin.az»-ին հաղորդել են տուժածի հարազատները: Տեղեկությունների համաձայն՝ 1967թ. ծնված Հարհադ Ալիեւին առեւանգել են Հաֆիզ Մամեդովի մարդիկ օգոստոսի 24-ին: Նրան ուժով դուրս են հանել սեփական ավտոմեքենայից, մեկ այլ մեքենա նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ: Մի քանի հոգի մինչեւ առավոտ տանջել են վարորդին:

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Իրեն այցելած լրագրողներին Ֆարհադը պատմել է, որ չգիտի իր առեւանգման պատճառը, մինչ այդ օրը ոչ ոքի հետ խնդիրներ չի ունեցել:

«Ամեն օր գնում էի Բինաղադի՝ կնոջս հետեւից: Այդպես էլ օգոստոսի 24-ին: Ճանապարհին նկատեցի, որ «Nissan» մակնիշի ինչ-որ մեքենա է հետեւում: Զիջեցի ճանապարհը, բայց այն անմիջապես իմ մեքենային էր հետեւում: Շուտով վազանց կատարեցին, փակեցին ճանապարհը: Մեքենայից երկու երիտասարդ դուրս եկան ու դանակով սպառնալով՝ դուրս հանեցին ինձ մեքենայից, մեկ ուրիշ մեքենա նստեցրին: Արդեն մեքենայի սրահում սկսեցին հարվածել, հետո գլխիս պարկ հագցրեցին ու տարան անհայտ ուղղությամբ»,- պատմել է տղամարդը:

Ֆարհադ Ալիեւի խոսքով՝ իրեն մութ վայրում էին պահում: «Հանեցին պարկն ու ստիպեցին հագուստս հանել: Այնտեղ 5 հոգի կար, ովքեր ձեռքերս կապեցին: Հետո սկսեցին ծեծել: Մեկը բեյսբոլի մահակով էր հարվածում: Դեմքս ամբողջությամբ ծեծված էր: Զրույցներից հասկացա, որ ինչ-որ «Հաֆկիի» մարդիկ են, անունները՝ Էմիլ, Ալի, Ռամալ եւ Միկի»,- նշել է նա:

Տուժողը պատմում է, որ ծեծի ենթարկելուց հետո իրեն բջջային հեռախոսներով նկարահանել են: Հանցագործները պահանջել են հաղորդել ինչ-որ արկղերի գտնվելու վայրի մասին: Վարորդն ի վերջո խոստովանել է արկղերի անհետացումը: Առավոտյան նրան տարել են Մուհամեդի գյուղի մերձակայք: Նա տեղի բնակիչներից խնդրել է ոստիկանություն կանչել, սակայն ինչ-որ բանից վախենալով՝ չեն կանչել:

«Հետո տաքսի գտա, որն ինձ Բինաղադի տարավ: Կինս ու հարազատներս դիմավորեցին, տեղափոխեցին հիվանդանոց: Ոստիկաններ եկան ու ցուցմունք վերցրեցին: Պատմեցի կատարվածի մասին: Առեւանգումը գրանցել են նաեւ տեսահսկման տեսախցիկները»,- ասել է նա: «Ոստիկանները հայտնեցին, որ դա կազմակերպված հանցավոր խումբ է եւ խոստացան գտնել բոլոր անդամներին»,- պատմել է տուժողը: Ձերբակալվածներ դեռեւս չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ