Օգոստոսի 28-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 40-ամյա Մարիետա Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա Լեհաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր «Հեղինակային իրավունքների մասին» օրենքը խախտելու համար: