News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արգենտինայի ԱԳ նախարարության նիստում Խտրականության դեմ պայքարի լատինաաամերիկյան կազմակերպությունների ցանցի նախագահի կողմից Խտրականության, այլատյացության եւ ռասիզմի դեմ պայքարի արգենտինական ազգային կենտրոնի նախագահ է ընտրվել Պեդրո Մուրադյանը: Ըստ «Asbarez»-ի, Պեդրո Մուրադյանը մեկն է նրանցից, ովքեր Արգենտինայում նախաձեռնել են ապրիլի 24-ը ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր սահմանելու մասին օրենքի ընդունումը:

«Վերջին 10 տարիների ընթացքում Արգենտինայում հստակ քաղաքականություն է նկատվում, որն ուղղված է մարդու իրավունքների եւ խտրականության խնդիրների լուծմանը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Խտրականության դեմ պայքարի լատինաաամերիկյան կազմակերպությունների ցանցի կարեւոր առաքելությունը կայանում է նրանում, որ Արգենտինայում անցկացվող պետական քաղաքականությունն ընդդեմ խտրականության միջազգային այլ մարմինների փոխանցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ