News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները հպարտությամբ հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել 2000 տարվա փայտե զուգարանակոնքի նստարան, որից օգտվել են հռոմեացիները:

Հնագետները, որոնք սովոր են մետաղադրամ կամ թանկարժեք քարեր հայտնաբերել, պեղումների ընթացքում 2000 տարվա փայտե զուգարանակոնքի նստարան են գտել: Չնայած այն պակաս գլամուր է, քան հետազոտողների նախորդ գտածոները, դրա հայտնաբերումը հիացրել է գիտնականներին, քանի որ տեսակի միակ լավ պահպանված իրն է:

Զուգարանակոնքի նստարանը հայտնաբերվել է Նորթամբերլենդ կոմսությունում՝ «Ադրիանոսի պատերի» տարածքում: Այն պաշտպանական կառույց է, որը կառուցել են հռոմեացիներն Ադրիանոս կայսեր հրամանով՝ ժամանակակից շոտլանդացիների նախնիներ պիկտերի հարձակումների մասին նախազգուշացումների համար, եւ ամենայն հավանականությամբ, օգտագործվոլ է սահմանին հաստատված զինվորականների կողմից, որոնց խնդիրն էր բարբարոսներին սարսափի մեջ պահելը: Այս մասին գրում է «Mail Online»-ը:

Պեղումների ղեկավար դոկտոր Էնդրյու Բիրլի խոսքով՝ նախկինում այդ տարածքում ինքը ոսկի, արծաթ կամ այլ գտածոներ է հայտնաբերել, որոնք ցուցադրել են հռոմեական բանակի ռազմական ուժը, ինչպես նաեւ բավական ինքնատիպ իրեր, ինչպիսիք են նամակները, կոշիկները եւ մանկական մաշիկները:

Ըստ «FedPost.ru»-ի, հնագետները ենթադրում են, որ նստարանը թողել են «Ադրիանոսի պատերի» կառուցումից առաջ:

«Մենք միշտ հուզվում ենք, երբ հայտնաբերում ենք նախկինում չտեսնված իր: Հիանալի է նման իր հայտնաբերելը,- հպարտությամբ պատմել է պեղումների ղեկավարը լրագրողներին:- Մեր ձեռքերում երբեք լավ պահպանված նման փայտե նստարան չի հայտնաբերվել: Երբ սկսեցինք պեղումները, հասկացանք, որ գտել ենք: Այս իրը պատրաստված է փայտի կտորից եւ բավական հարմարավետ տեսք ունի»:

Այժմ հնագետները մտադիր են մանրամասն ուսումնասիրել այն վայրը, որտեղ հայտնաբերվել է զուգարանակոնքի նստարանը. նրանք հույս ունեն, որ այնտեղ այլ «հետաքրքիր իրեր» կհայտնաբերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ