News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կանադական «Bissell» ընկերության ավագ մենեջերը Ռավի Դալչանդը պատրաստ է եղել ամեն ինչի, որպեսզի ցույց տա նոր փոշեկուլի արդյունավետությունը, որն արտադրել է իր ընկերությունը:

Երկար մտորումներից հետո տղամարդը նոր սարքի արդյունավետությունն ապացուցելու միջոց է գտել: Գնալով մետրոյի մարդաշատ կայարան՝ նա պլատֆորմի վրա մակարոն է լցրել ու կերել՝ նախօրոք հատակը մաքրելով փոշեկուլով:

Փոշեկուլի հնարավորությունների այս ցուցադրությունը տեղի է ունեցել Տորոնտոյի մետրոյի ամենաբանուկներից կայարաններից մեկում: Սկզբում կայարանում հոլովակ են նկարահանել, որի ընթացքում փոշեկուլով հատակը մաքրել են կեղտի մեծ հետքից: Այնուհետեւ Դալչանդը հանել է նախօրոք պատրաստված մակարոնն եւ լցրել հենց նոր մաքրված հատակին ու սկսել ուտել այն:

Ըստ «FedPost.ru»-ի, ընկերության մենեջերի արարքը ցնցել է ստորգետնյա անցման ուղեւորներին, որոնք մի քանի րոպեի ընթացքում հավաքվել են նրա շուրջ: Հոլովակում երեւում է, որ մարդիկ ապշած են, նույնիսկ սարսափով են վերաբերում կատարվածին: Սակայն Դաչլանդը չի էլ մտածել կանգ առնել: Հանելով սոուսը՝ նա լցրել է այն մակարոնի վրա եւ մինչեւ վերջ կերել: Հետո տղամարդը դիմել է հանդիսատեսին՝ ներկայացնելով իրեն ու ապրանքը:

Գովազդային բիզնեսի փորձագետների խոսքով՝ նոր ապրանքի գովազդը շատ տպավորիչ է ստացվել: Դժվար թե ինչ-որ բան համեմատվի Դալչանդի գովազդային քայլի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ