News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ օգոստոսի 29-ին, ընդունել է Սիրիայի Ղամիշլի շրջանի  հայ համայնքի ներկայացուցիչներ՝ բժիշկներ Զարեհ Սիմոնյանին, Սերոբ Բակո Ազիզին, Հայկանուշ Սիմոնյանին, ինչպես նաեւ Վարդգես Գեոնճյանին եւ Երվանդ Խաչատրյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայում հայերի, մասնավորապես Ղամիշլիի հայության խնդիրների, Հայաստան տեղափոխված Ղամիշլիի հայերին Հայրենիքում հաստատվելու համար անհրաժեշտ անելիքների, «Նոր Հալեպ» ծրագրի  իրականացման հետ կապված հարցեր:

Խոսվել է նաեւ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցության, նախատեսվող միջոցառումների, սիրիահայերին աջակցելու ուղղությամբ հետագա անելիքների ու համատեղ ծրագրերի մասին:

Տպել
Ամենաշատ