Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախորդ տարվա ընթացքում երկրի կառավարությունը ինտենսիվ կերպով աշխատել է, որպեսզի հասնի առավելագույն արդյունքի ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցում:
«Ինչպես ձեզ հայտնի է, փաթեթ է մշակվել: Կառավարությունը արել է հնարավոր առավելագույնը, եւ այդ գործընթացի ես ինքս ներգրավված եմ եղել: Վերջին երկու շաբաթների ընթացքում ես հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ փոխնախագահի, Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Հոլանդիայի վարչապետի հետ: Ողջ տարվա ընթացքում մենք ինտենսիվորեն աշխատել ենք, որպեսզի հասնենք առավելագույնին: Իհարկե, պետք է հաշվի առնել մրցակցությունը, եւ եվրոպացիները դրան ուշադրություն են դարձնում: Մենք ստացել ենք թվարկված երկրների աջակցությունը, որպեսզի համարժեք գնահատական ստանանք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում»,-ասել էԻրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը: