News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ահմեդ Դավութօղլուի՝ Թուրքիայի վարչապետ նշանակվելը ոչ մի փոփոխություն չի մտցնի հայ-թուրքական հարաբերությունների մեջ, որովհետեւ Ադրբեջանն է փաստացի որոշում Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: NEWS.am-ի հետ զրույցում Թուրքիայում ձեւավորված նոր կառավարության մասին նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Դեռ վաղ է խոսել, թե ինչպես կանդրադառնա նոր կառավարությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա, սակայն ես հույս չունեմ, որ ինչ-որ բան կփոխվի, որովհետեւ տակավին նախկին արտգործնախարարը Դավութօղլուն այժմ վարչապետ է, հետեւաբար, ներկայիս արտգործնախարարը՝ Մեւլյութ Չավուշօղլունը, կանի այն, ինչ վարչապետը կասի: Մեծ ակնկալություններ չունի նաեւ հայկական համայնքը, քանի որ մեծ հաշվով բան չի փոխվել»,- ասաց նա:

Էստուկյանի կարծիքով՝ նույնիսկ վարչապետի եւ նախագահի փոփոխությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա չի ազդի. «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա կարող է ազդել միայն Ադրբեջանը. Նա է որոշում, թե Թուրքիան ինչպես վերաբերվի Հայաստանին, քանի որ իր ձեռքին ունի նավթի խաղաթղթերը»:

Նշենք, որ օգոստոսի 10-ին կայացած նախագահական ընտրություններին հաղթել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն էլ օգոստոսի 28-ին երդում էր տվել խորհրդարանում: Թուրքիայի վարչապետ է նշանակվել Ահմեդ Դավութօղլուն: Նրան արտգործնախարարի պաշտոնում կփոխարինի Եվրոպայի գործերով նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ