News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Վանի Գյուրփընարի շրջանի Ըշըքփընարի թաղամասում 400 տարի առաջ հայերի կառուցած տները զարմացնում են թուրք գիտնականներին։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի Հարյուրամյա համալսարանի Արվեստի պատմության բաժնի դասախոս, դոկտոր Մեհմեդ Թոփը մասնագետների հետ այցելել է Վանի Գյուրփընարի շրջանի Ըշըքփընար թաղամաս։

Թուրք դասախոսը շեշտել է, որ դեռեւս 400 տարի առաջ հայերի կողմից կառուցած քարե տները ներկայում օգտագործվում են տեղի մուսուլման բնակչության կողմից։ «Ուսումնասիրելով հայերի կառուցած տները՝ հետաքրքիր եզրահանգման ենք գալիս, որ դրանք բոլորն ունեն ընդհանուր տիպաբանություն։ Նույնիսկ կանգնուն են  հողից կառուցված ալյուրի շտեմարանները։

Գիտեինք, որ շրջանում կան հայկական եկեղեցիներ, վանքեր ու գերեզմաններ, բայց տների մասին տեղյակ չէինք», ասել է Մեհմեդ Թոփը։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ