News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարցը, թե որքան ստորգետնյա ջուր է հնարավոր օգտագործել Արարատյան դաշտում, դեռեւս պատասխան չունի: Այս մասին Արարատի մարզի Սայաթ Նովա գյուղ կատարած այցի  ընթացքում լրագրողներին հայտարարել է Հայաստանի Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների վարչության պետական գործակալության տնօրեն Դավիթ Գրիգորյանն: Տեղում 5 ջրամբար է փակվել, որոնք պատկանում էին հանրապետության խոշորագույն ձկնաբույծ «Յունիֆիշ» ՍՊԸ-ին:

Գրիգորյանը նշել է, որ վերջին նման գնահատականը կազմել են 30 տարի առաջ, սակայն Խորհրդային Հայաստանում ջրօգտագործման հավասարակշռությունն այլ էր. ձկնաբուծական տնտեսություններ չկային, նշանակում է՝ ջուր քիչ էին օգտագործում:

Ջրի թույլատրելի առավելագույն սպառման գնահատումներից մեկը, ըստ պաշտոնյայի, պատկանում է «Հայջուրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանին. Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի վերականգնումը կազմում է տարեկան 1 մլրդ խորանարդ մետր, սակայն հարկավոր է օգտագործել առավելագույնը 800 միլիոնը («անվտանգության միջակայքով»): Այս պահին օգտագործվում է շատ ավելին՝ 1.3 մլրդ:

«Ուստի մեր նախարարությունն այսքան անզիջող է անօրինական ջրամբարների հարցում: Դրանք հնարավոր չէ օրինականացնել, դրանք ենթակա են փակման»,- հավելել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ