News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պանամայի ամենափոքր՝ Հերերա (Herrera) նահանգում սեպտեմբերի 4-7-ը կանցկացվի գեղեցիկ ու անսովոր միջոցառում՝ Սուրբ հոգում ծաղիկների տոնավաճառ (Feria de la Flor del Espíritu Santo): Այստեղ այդպես կոչվում են խոլորձները:

Միջոցառումը կանցկացվի Լաս Մինաս շրջանում, որը գտնվում է նահանգի հարավ-արեւելքում: Ըստ «Travel.ru»-ի, այս շրջանը հայտնի է իր խոլորձներով: Տոնավաճառում այս ծաղկի սիրահարները կարող են հիանալ տեղական հազվագյուտ տեսակներով, ծանոթանալ ծաղիկների մշակման գաղտնիքներին: Ծրագրում ընդգրկված են նաեւ ժամանցային միջոցառումներ, բանահյուսական համերգներ, էքսկուրսիաներ եւ ցուցահանդեսներ:

Վերջին շրջանում Պանամայում զբոսաշրջությունը զարգացում է ապրում. հարմարավետ տրանսպորտ, բազմազան ֆլորա եւ ֆաունա, անվճար ապահովագրություն եւ զանազան հետաքրքիր առաջարկություններ, որոնք զբոսաշրջիկների է գրավում ամբողջ աշխարհից: «Feria de la Flor del Espíritu Santo»-ն Լաս Մինասում անցկացվում է արդեն 14-րդ անգամ: Այն արդեն հայտնի է ինչպես օտարերկրացի զբոսաշրջիկների, այնպես էլ երկրի բնակիչների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ