News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնական տարվա առթիվ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակում Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցների, հատուկ նշանակության դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, ինչպես նաև մանկատների երեխաներին նվիրել է պայուսակներ: Ինչպես NEWS.am-ին կազմակերպությունից հայտնեցին` դպրոցական պայուսակ է տրամադրվել շուրջ 2 հազար առաջին դասարանցու:

«Մենք համոզված ենք, որ երեխաներն են մեր երկրի ապագա շարժիչ ուժը, այդ պատճառով արդեն 5 տարի է, ինչ ամեն ուսումնական տարվա սկզբին մեր սոցիալական պատասխանատվության նախագծերից մեկի` «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակում, գեղեցիկ անակնկալներ ենք մատուցում առաջին դասարանցի փոքրիկներին»,- ասել է ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի Մարկետինգի բաժնի ղեկավար Եվա Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ը գործում է արդեն 15 տարի: Կազմակերպությունն ունի մասնաճյուղեր Երևանում և մարզերում: Ներկայումս ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56,000 հաճախորդների, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 24,8 միլիարդ ՀՀ դրամ:

Տպել
Ամենաշատ