News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում հիմնականում նոր շեշտադրումներ չկային: Այս մասին օգոստոսի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ, Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ես ծանոթ եմ երկրորդ նախագահի հարցազրույցին եւ կարող եմ ասել, որ ոչ մի նոր շեշտադրում չկար: Դա հերթական հարցազրույցն էր եւ չեմ կարծում, որ այն մեկնաբանելու կարիք կա»,- հավելեց Շարմազանովը:

Հարցին՝ ինչպես է գնահատում Քոչարյանի քննադատության խորությունը, Շարմազանովը պատասխանեց. «Ես չասացի, որ Քոչարյանի արտահայտությունները հենց այնպես են արվել: Պարզապես չի ասվել մի բան, որի մասին նախկինում չի խոսվել: Իսկ եթե հարցնում եք, արդյո՞ք ես կիսում եմ այդ դիրքորոշումը, ապա ես կիսում եմ իմ կուսակցության դիրքորոշումը: Եվ դուք անընդհատ ծանոթանում եք դրան»,- հավելեց Շարմազանովը:

Նշենք, որ Ռուսաստանի հայկական պարբերականներից մեկին՝ «Նոյան տապան»-ին («Ноев Ковчег») տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ ինքն առայժմ որեւէ ներքին կամ արտաքին պատճառ չի տեսնում Հայաստանի տնտեսության շուրջ լավատեսության համար:

«Ի հայտ են եկել նոր՝ գլոբալ բնույթի սպառնալիքներ, որոնց ազդեցության աստիճանը դեռեւս պետք է գնահատել: Ինչպես կազդեն Արեւմուտքի եւ Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցները գլոբալ տնտեսության վրա, ինչպես կարձագանքի պատժամիջոցներին ռուսական տնտեսությունը, որքան ժամանակ այդ կտեւի, արդյոք պատժամիջոցները կաճեն եւ այլն»,- նշել էր Քոչարյանը՝ հավելելով, որ այս հարցերին պատասխան չկա, նշանակում է՝ Հայաստանը մուտք է գործել բացասական սպասելիքների գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ