News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանը, ում օգոստոսի 20-ին հիվանդանոցի բակում Թալինի քաղաքապետի բարեկամները ծեծի էին ենթարկել, ոստիկանությունից հետ է վերցրել բողոքը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Բողոս Աղոյանը:

«Իրենք երեքով՝ քաղաքապետի եղբայրը, վարորդը՝ Կայծը, քաղաքապետի բարեկամը՝ Սուրիկ Գրիգորյանը, եկան եւ անձամբ ներողություն խնդրեցին ինձնից: Մենք հաշտվել ենք, հաշտության պայմանագիր ենք կնքել: Իրենք ընդունել են իրենց մեղքը, կարծում եմ՝ նման բան այլեւս չի լինի, ու իմաստ չկա շարունակել թշնամությունը. ես Թալինում եմ ապրում ու աշխատում, կինս էլ թալինցի է: Այնպես որ՝ ես դիմումս հետ եմ վերցրել ոստիկանությունից»,- հայտարարեց բժիշկը:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Բողոս Աղոյանն օգոստոսի 20-ին մեքենայի կայանման պատճառով վիճաբանություն էր սկսել Թալինի քաղաքապետի բարեկամների հետ: Վերջինները բժշկին հայհոյել էին եւ ծեծի ենթարկել: Բողոս Աղոյանը դեպքի առիթով հաղորդում էր տվել ոստիկանություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ