News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից աշխատանքային խումբ է ձեւավորվում՝ սահմանամերձ համայնքներին աջակցության նպատակով բոլոր գաղափարներն ու առաջարկությունները գույքագրելու եւ հարցերի լուծման հետ կապված մոտեցումները Կառավարությանը ներկայացնելու համար: Այս մասին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին տված հարցազրույցում:

Ըստ նրա, կառավարությունն արդեն որոշ քայլեր ձեռնարկել էր, մասնավորապես` հողի հարկի եւ ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մասով, որոնք, իհարկե, բավարար չեն բնակիչներին հուզող խնդիրները լուծված համարելու համար: «Վարչապետն արդեն հայտարարել է, որ մշակվում են օրենսդրական հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվելու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով, մասնավորապես` խոսքն այդ տարածքներում գործարարությամբ զբաղվող անհատներին կամ սուբյեկտներին որոշ հարկատեսակներից ազատելու մասին է»,- նշել է փոխվարչապետը:

«Բացի այդ, առաջիկայում Ազգային ժողովի մեր գործընկերների հետ մի քանի, մասնավորապես` կրթության ոլորտում աջակցության, առողջապահության ոլորտում առավել մատչելի հնարավորությունների ստեղծման, կոմունալ-կենցաղային ծառայությունների եւ այլ ուղղություններով առաջարկություններ կմշակենք»,- տեղեկացրել է Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ սահմանամերձ համայնքների առօրյա խնդիրները մշտապես եղել են իշխանությունների ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ