News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Սեւանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանի հարաբերությունները չեն կարգավորվում։ Ինչպես տեղեկացրել ենք, վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել էր մարզպետի հրավիրած նիստերը։

Ասում են՝ հարաբերությունները սրվել են Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, վարչապետի հետ սերտ կապեր ունեցող Ուդոն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին, որպեսզի վերադառնա իր երբեմնի աթոռին։ Իսկ օրերս ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելու առթիվ նա փորձել է հանդիպել Ռաֆիկ Գրիգորյանին, հիմա էլ մարզպետը չի ընդունել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ