News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում թեւածող թիվ 1 շրջիկ քաղաքական հարցը հետեւյալն է՝ ինչ է կատարվում ներքաղաքական կյանքում։

Իշխանության առաջին դեմքը՝ Սերժ Սարգսյանը, հայտարարել է, որ այլեւս չիհավակնելու երկրի առաջին դեմք՝ նախագահ լինելուն։ Իսկ եթե Հայաստանն անցում կատարի խորհրդարանական համակարգին, չի հավակնելու նաեւ  վարչապետի պաշտոնին։ Ոմանք այս հայտարարություններից հասկացել են, որ Սերժ Սարգսյանը հեռանում է իշխանությունից եւ քաղաքականությունից, ոմանց հասկացածով՝ խաբս է տալիս, որ երկարաձգի իր իշխանությունը, ոմանց հասկացածով՝մեխանիզմներ է ձեւավորում, որ կուլիսներում լինելով իր ձեռքում պահի ռեալ իշխանությունը, ոմանց հասկացածով էլ ուզում է հեռանալուց առաջ այնպիսի փոփոխություններ անել, որ սերունդներն իր անունը հիշեն լուսապսակի մեջ, ոմանք էլ մտածում են, որ հեռանալու ձեւ է բռնել, որ տեսնի ով ոնց է իրեն պահում, որ իր վրայից թռնողների հարցերը լուծի։ Էս խոսակցություններն այնքան խառն են ու տեսական, որ իշխանական ու ոչ իշխանական քաղաքական դաշտում, կառավարությունում, օլիգարխների շրջանում հսկայական անորոշություն է առաջացել, ու բոլորն ուզում են հասկանալ, թե ով է լինելու ապագա իշխանությունը։ Ու քանի որ այս հարցի տեսանելի պատասխանը չկա՝ հատկապես իշխանական եւ կոնֆորմիստ ուժերը ուզում են երաշխիիքներ ստեղծել իրենց համար, որ ոնց էլ լինի՝ լավ լինի։ Այս պայմաններում քաղաքական այն շերտի համար, որը բոլոր ժամանակներում իշխանություն է եղել, բավական դժվար իրավիճակ է ստեղծվել։ Այդ շերտը, ահա, փնտրում է երաշխիքներ։ Ու քանի որ ամեն ինչ այնքան է խառնվել, որ իշխանության ակնհայտ ժառանգորդ չկա, հարմարվողական հսկայական քաղաքական շերտը որոշել է այնպես լղոզել քաղաքական դաշտը, որ ըստ էության հասկանալի չլինի՝ որեղ է իշխանությունը, որտեղ է ընդդիմությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ