Նիկարագուայի ոսկու հանքում փլուզում է տեղի ունեցել, փլատակների տակ է մնացել 28 հանքափոր, փոխանցում է Milenio-ն:
Փլուզումը տեղի է ունեցել Նիկարագուայի Ատլանտյան հյուսիսային ինքնավար մարզում: Հանքահորերը գտնվում են գետնի տակ` 800 մ խորության վրա, փոխանցում է Gazeta.ru-ն:
Երկրի նախագահ Դանիել Օրտեգան դիմել է Չիլիի, Վենեսուելայի եւ Մեքսիկայի իշխանություններին` խնդրելով օգնել փլատակների տակ հայտնված հանքափորներին փրկելու գործողությունների ընթացքում: