News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարաբերությունները Սեւանի քաղաքապետի հետ աշխատանքային են եւ որեւէ խնդիր չկա, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց մարզպետը:

«Ես անլուրջ եմ վերաբերվում նման հրապարակումներին, դրանց համար որեւէ հիմք չկա: Սա առաջին դեպքը չէ, որ նման բան են հայտարարում: Ես աշխատանքային հարաբերություններ ունեմ Ռուդիկ Ղուկասյանի հետ, նորմալ, ոնց որ լինում է մարզպետ-քաղաքապետ հարաբերություններում»,- ասաց նա:

Նշենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Վերջին ամիսներին քաղաքապետը բոյկոտել էր մարզպետի հրավիրած նիստերը։ Ասում են՝ հարաբերությունները սրվել են Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, վարչապետի հետ սերտ կապեր ունեցող Ուդոն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ մարզպետը չի տիրապետում իրավիճակին, որպեսզի վերադառնա իր երբեմնի աթոռին։ Իսկ օրերս ինչ-որ տարածքներ սեփականաշնորհելու առթիվ նա փորձել է հանդիպել Ռաֆիկ Գրիգորյանին, հիմա էլ մարզպետը չի ընդունել»։

Տպել
Ամենաշատ