News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինքնավստահ մարդիկ աշխատանքի վայրում հաճախ են պաշտոնի բարձրացում ստանում եւ բարձր պաշտոններ զբաղեցնում բանկերում եւ այլ կազմակերպություններում:  Նման եզրակացության են հանգել Նյուքասլի եւ Էքսեթերի համալսարանի գիտնականները, գրում է Eurek Alert-ը: Բացի դրանից, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են մյուսների ունակությունները եւ ավելի վտանգավոր գործողություններով զբաղվում, որը խնդիրներ է առաջացնում աշխատանքի վայրում:   Մյուս կողմից անինքնավստահ մարդիկ դիտվում են որպես  պակաս բանիմաց: Սա առաջին ուսումնասիրությունն է, որն ընդգծում է մարդու կողմից իր ունակությունները գնահատելու եւ ուրիշների կողմից այն ընկալելու միջեւ կապը:

Ուսումնասիրությանը մասնակցել է 72 ուսանող: Սովորելու առաջին օրվանից հետո նրանք պետք է  գնահատեին սեփական ունակությունները, ինչպես նաեւ իրենց  հասակակիցների ունակությունները:  Գիտնականները նշել են. 32 ուսանող պակաս ինքնավստահ են եղել իրենց ուժերին, 29-ը` չափազանց վստահ, եւ միայն 11-ն են համարժեք գնահատել  իրենց:  Մարդիկ, որոնք ենթադրել էին, թե  իրենք լավ գնահատականներ են ստանալու, մյուսների կողմից էլ են նման կարծիքի արժանացել: Այսպես,  մյուսները գերագնահատել են  ինքնավստահ մարդկանց: Դա չի փոխվել նույնիսկ վեց շաբաթ անց, երբ ուսանողները սկսել են լավ ճանաչել միմյանց, փոխանցում է MedDaily.ru-ը:

Միշտ չէ, որ բարձր գնահատականներ է ստանում փորձառու մարդը: Երբեմն դա մյուսներին մոլորեցնող մարդն է: Իրերի նման դրությունը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ ինքնավստահ մարդիկ ավելի են հակված  ռիսկի դիմելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ