News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 29-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպից: Պարզվում է կրակելու կասկածանքով ձերբակալված Արսեն Ավագյանը «Աստաֆյան» համալիրի սեփականատեր «Տուգոն» է, որը հայտնի է որպես Դելոյի որդի:

Ըստ որոշ լուրերի, նրա եւ իր հակառակորդի վեճը ֆինանսական պարտք ու պահանջի շուրջ է եղել: Այս տեղեկություններն իհարկե պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ոստիկանությունից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 եւ 235 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով. այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ օգոստոսի 29-ի երեկոյան Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, թե մեկ հոգի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նշված դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Տուժողը «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է գտնվում: Այսօր ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վնասվածքը պատճառել է 1961 թ. ծնված Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել են փորձաքննություններ: Արսեն Ա.-ն ձերբակալված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ