News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեի դիմաց, օգոստոսի 29-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անհայտ վարորդը բախվել է 35-ամյա Եփրեմ Մ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված, 45-ամյա Արմեն Ա.-ին պատկանող մեկ այլ «Մերսեդես»-ի, իսկ վերջինս էլ առաջ գնալով` բախվել է կայանված, 31-ամյա Արթուր Մ.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով Երեմ Մ.-ն եւ առաջին «Մերսեդես»-ի ուղեւոր, 71-ամյա Էդիսոն Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Երեւան» բժշկական կենտրոն, որտեղ Է. Գեւորգյանը մահացել է:

Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը 21-ամյա Աշոտ Ղ.-ն է, որը ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ` ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին:

Վերջինս նյութերի հետ միասին ներկայացվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ