Դեկտեմբերին Էկվադորի կենտրոնական բանկը մտադիր է շրջանառության մեջ դնել աշխարհում առաջին էլեկտրոնային արժույթը, հայտնում են երկրի իշխանությունները:
Կենտրոնական բանկի ներկայացուցիչները վստահ են` առայժմ անանուն դրամական միավորը դոլարի հետ համընթաց կլինի եւ կսպասարկի բնակչության ամենաաղքատ խավերի շահերը, որոնք չեն կարողանում իրենց թույլ տալ ավանդական բանկային սպասարկում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ լրատվամիջոցների` էլեկտրոնային արժույթի հայտնվելը կարող է օգտագործվել դրամական առաջարկի մեծացման եւ ԱՄՆ դոլարի արժեզրկման նպատակով, որն Էկվադորն օգտագործում է 2000թ. բանկային ճգնաժամից հետո: