News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հաջորդ շաբաթ կուղեւորվի Վրաստան, որտեղ իր վրացի գործընկերոջ՝ Իրակլի Ալասանիայի հետ կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին: Ուղեւորության հստակ ամսաթիվը, սակայն, մամուլի քարտուղարը չի նշել:

Քիրբին ընդգծել է, որ «սա Չաք Հեյգելի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կարգավիճակում առաջին այցն է Վրաստան, սակայն ավելի վաղ, այս տարվա սկզբին, Մյունխենում նա արդեն հանդիպել է իր վրացի գործընկերոջ, ինչպես նաեւ երկրի վարչապետի հետ», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Քիրբիի խոսքով՝ Վրաստանը Միացյալ Նահանգների կարեւոր գործընկերներից մեկն է: Նա նաեւ նշել է, որ «Վրաստանը կիսում է ԱՄՆ-ի մտահոգությունը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ, եւ այս իրավիճակն, իհարկե, այցի ընթացքում նախարարների հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից մեկը կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ