News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում, օգոստոսի 29-ին, տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:

2014թ. «Արի տուն» ծրագիրն ընթացավ 8 փուլով՝ հունիսի 16-ից մինչեւ օգոստոսի 30-ը, ծրագրին մասնակցեցին 13-18 տարեկան 1071 պատանի եւ աղջիկ՝ աշխարհի 35 երկրից:

2014թ. ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարեւորելով ծրագիրի դերը հայապահպանութեան գործում եւ վստահեցնելով, որ առաջիկայում ծրագիրն առավել կընդլայնվի եւ կկատարելագործվի: 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան յուրահատուկ խորհուրդ ունեցավ. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցեցին Արցախից 80 եւ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի եւ աղջիկ:

Արիտունցիները հյուրընկալեցին նաեւ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին եւ պաշտոնատար այլ անձանց: Ծրագրի մասնակիցները հյուրերին ներկայացրին ճամբարային օրերի ընթացքում պատրաստած համերգային ծրագիրը. կատարեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ինչպես նաեւ հանդես եկան ազգային պարերով:

«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաեւ հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմական եւ արդի տեսարժան վայրերին, ունեցան բազմաբնույթ հանդիպումներ հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր ստացան Հայրենիքում, սովորեցին ազգային պարեր եւ երգեր: Երեւանի Ստ. Շահումյանի թիվ 1 դպրոցում արիտունցիների համար իրականացվեց Մայրենիի ուսուցման 5-օրյա դասընթաց:

Նախորդ տարիների նման ծրագրի վերջին 4 օրերը ճամբարային ակտիվ հանգստի օրեր էին: Այս անգամ ճամբարը գեղատեսիլ Ծաղկաձորում էր:

8-րդ փուլով Հայրենիք ժամանած աշխարհի 10 երկրից 45 մասնակիցներին եւ հյուրընկալող ընտանիքների երեխաներին ողջունեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը եւ հանդես եկավ ազգային երգերի կատարմամբ:

«Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով» հրաժեշտի խարույկին արիտունցիները հանդես եկան շնորհակալական խոսքով, կատարեցին ազգային երգեր ու պարեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ