News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք էլ քաղաքականությունից դուրս չի եկել եւ երբեւիցե չի էլ հրաժարվել նորից նախագահ դառնալու մտքից, իսկ ժողովրդի՝ դյուրահավատ եւ մոռացկոտ լինելու հանգամանքը թույլ է տալիս մտածել, որ դա հնարավոր է: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի առաջին օմբուդսմեն եւ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Քոչարյանի վերջին հարցազրույցը:

«Հայաստանում սովորական երեւույթ է դարձել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քննադատական կեցվածքը, Քոչարյանն էլ անմասն չի մնացել դրանից: Այն, ինչ ինքը չի կարողացել անել կամ նպատակ էլ չի ունեցել անելու, պահանջում է ներկայիս իշխանություններից: Խոսքս արդար մրցակցային միջավայր ստեղծելու եւ մենաշնորհները վերացնելուն է վերաբերվում»,- ասաց նա:

Հարցին, թե իսկապես Քոչարյանի ժամանակ տնտեսությունն ավելի բարվոք վիճակում էր, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Տնտեսության մեջ բոլոր բացասական երեւույթները դրված են եղել ի սկզբանե, Քոչարյանից է այս ամեն ինչը եկել: Իհարկե, նա տնտեսական երկնիշ աճ է ապահովել, սակայն դա եղել է քանակական աճ, ոչ թե որակական: Հենց դա պետք է հաշվի առնել, սա է ներկայիս տնտեսության հիմքերից մեկը դարձել: Այնպես որ տնտեսության վերաբերյալ այս քննադատությունը տեղին չէ»: 

Նշենք, որ հայկական «Նոեւ Կովչեգ» ռուսալեզու թերթին տված հարցազրույցում Քոչարյանը խոսել է քաղաքականություն վերադառնալու, տնտեսության հեռանկարների եւ առհասարակ այն մասին, թե ինչպես է անցկացնում ազատ ժամանակը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ