News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 30-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի նվազել եւ մինչեւ սեպտեմբերի 1-ը ներառյալ, կնվազի 4-5 աստիճանով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավարի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ այսօրվանից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունները, արեւադարձային հոսանքները կուղղորդվեն դեպիհարավ՝ իրենց տեղը զիջելով արկտիկական սառը օդային զանգվածներին: «Արդեն վաղը՝ օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին մայրաքաղաքում ջերաստիճանը չի գերազանցի 34-35 աստիճանը: Ջերմաստիճանի առավել կտրուկ անկում կնկատվի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում. այնտեղ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում, Արարատյան դաշտում եւս չեն բացառվում կարճատեւ տեղումներ», - նշեց Գագիկ Սուրենյանը: Նա հավելեց, որ սեպտեմբերի 2-ին օդի ջերմասիճանը մի փոքր կբարձրանա, սակայն սեպտեմբերի 5-ից կսկսի նվազել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ