News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում 1999թ.-ից օգոստոսի վերջին կիրակին հայտարարվել է Սեւանա լճի օր: Այս որոշումն ընդունել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Սեւանա լճի պաշտպանությանն ուղղված ծրագրում ընդգրկելով միջոցառումներ, որոնք կապված են այդ օրվա հետ, այդ թվում Սեւանի ափի մաքրում: Այս միջոցառումներին մասնակցում են բնապահպանականա ու սկաուտական ջոկատներ: Միջոցառումներն անցկացվում են Սեւանի Ազգային պարկի աշխատկիցների վերահսկողության ներքո:

Սեւանը Կովկասի խոշորագույն բարձր լեռնային լիճն է: Այն գտնվում է 1900 մետր բարձրության վրա. մակերեսը կազմում է 1240 քառակուսի կմ, խորությունը՝ 83 մետր: Լիճ է թափվում 28 գետ, սկիզբ է առնում Հրազդանը (Արաքսի վտակ): Լիճը տեկտոնական բնույթ ունի:  Ավազանը տեկտոնական ծագում ունի, իսկ պատվարը վերջերս է գոյացել՝ հոլոցենային լավաների հետեւանքով: Սեւանը շրջապատված է լեռնագագաթներով. հյուսիս- արեւմուտքից Փամբակի լեռնաշղթայով, հյուսիս-արեւելքից՝ Սեւանի եւ Արեգունի, արեւմուտքից եւ հարավից՝ Գեղամա ու Վարդենիսի լեռնաշղթաներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ