News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի հարավի Լեսոտոյի Թագավորությունում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել. Բանակը վերահսկողության տակ է առել առանցքային շինությունները, այդ թվում` երկրի ոստիկանական վարչությունը, հայտնում են տեղի իշխանությունները:

Երկրի սպորտի նախարար Թեսելե Մազերիբեյնը «Ֆրանս Փրեսս»-ին հայտնել է, որ զինվորականները շրջափակել են նաեւ կառավարության շենքը: Երկրի մայրաքաղաք Մասերուից հայտնում են կրակոցների մասին: Ռադիոհեռարձակումն ու հեռախոսակապը խափանվել են, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լեսոտոն անկլավ-պետություն է` բոլոր կողմերից շրջափակված ՀԱՀ-ի տարածքով:

1966թ. Մեծ Բրիտանիայից անկախանալուց ի վեր երկրում արդեն մի քանի ռազմական հեղաշրջում է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ