News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի միջազգային օրը: Սեպտեմբերի 1-ին տոնում են նոր ուսումնական տարվա սկիզբն առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասավանդողների համար: Ավանդաբար այդ օրը դպրոցներում տեղի են ունենում հանդիսավոր տողաններ, որոնք նվիրված են նոր ուսումնական տարվա մեկնարկին: Օրն առանձնահատուկ հանդիսավորությամբ են դիմավորում առաջին դասարանցիներին:

Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ դռները կբացեն աշակերտների առջեւ: Առաջին անգամ դպրոց կհաճախի 40 հազար երեխա: Երկրի բոլոր դպրոցներում սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն միջոցառումներ՝  նվիրված Գիտելիքի օրվան:

Նշենք, որ սեպտեմբերը Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը կանցկացնի «Զգո՛ւյշ, երեխաներ են» կարգախոսի ներքո: ՃՈ-ն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի փողոցների այն հատվածներին, որոնք դպրոցների մոտակայքում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ