News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին, ժամը 13.05-ին, 46-ամյա Կամո Կ.-ն զանգահարել է ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ երկու անհայտ անձինք` մոխրագույն ավտոմեքենայով, ժամը 13.00-ի սահմաններում Լանջառ-Լուսաշող ճանապարհից գողացել են իրեն պատկանող մեկ գլուխ հորթը եւ շարժվում են Վեդի քաղաքի ուղղությամբ:

Բաժնի եւ ոստիկանության պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Վեդի քաղաքի վերջնամասում հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Խորեն Մ.-ն եւ ուղեւոր, 23-ամյա Մասիս Մ.-ն:

Ավտոմեքենայի զննությամբ` բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ գլուխ հորթ:

Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խորեն Մ.-ի եւ Մասիս Մ.-ի խղճին համանման եւս մեկ հանցագործություն է ծանրացած. մայիսի 13-ին նրանք Պարույր Սեւակ գյուղի արոտավայրից գողացել էին Տիգրան Մ.-ին պատկանող հորթը:

Գողոնը հայտնաբերվել է:

Տիգրան Մ.-ն գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնել:

Նրանից ընդունվել է հաղորդում:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ