News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ՀԲԸՄ  հովանավորությամբ, օգոստոսի 29-ին կայացել է «Երգում է 70-ականների Երեւանը եւ Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը:

Համերգը վարեցին հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը եւ սիրիահայ երգիչ Ժան Վարդանը:

70-ականների երգերի կատարումներով հանդես եկան Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը:

Ջազային երաժշության ընտրանի ներկայացրեցին սիրիահայ արվեստագետներ Րենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը:

Նվագակցում էր «70-ականների Երեւան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային  նվագախմբի անդամներն են:

Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր:

Ողջունելով համերգի կազմակերպիչներին, նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ  հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է եւ դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, եւ միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք»:

Հայաստանցի եւ սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն է եւ ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարեւորագույն միջոցներից է:

Համերգն ավարտվեց «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին ոտնկայս ձայնակցում էր ողջ դահլիճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ