News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցներում սննդի նոր ծրագրի նկատմամբ պետք է հետեւողականորեն ուշադիր լինել: Այդ մասին այսօր՝օգոստոսի 30-ին, լրագրողներին հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանության ակադեմիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը:

«Մենք, իհարկե, գիտենք այդ նոր ծրագրի մասին եւ պատրաստվում ենք սկսել դրա մոնիթորինգը: Մենք ուշադիր կհետեւենք:  Եվ ծրագրի կազմակերպիչները անպայմանորեն կհամագործակցեն մեզ հետ: Ծրագրին անհրաժեշտ է եւ հասարակության եւ մամուլի կողմից վերահսկողություն», - հայտարարեց Արիստակեսյանը:

Հիշեցնենք, որ դպրոցական սննդի պիլոտային ծրագիրը ծրագրվում է գործարկել 2014թ. աշնանը Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում: 2015թ. հունվարից նախատեսվում է ծրագիրը տարածել հանրապետության բոլոր մարզերում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պարենի ինստիտուտի(ՌԴ) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մելքոն Գասպարյանը հայտարարել էր, որ երեւանյան դպրոցների 1-4-րդ դասարանների աշակերտներին տաք սնունդով կարելի է ապահովել տարեկան 1.3 մլն դոլարի դիմաց:

Այդ մասին են վկայում նրա կողմից 2012թ. անցկացված հաշվարկները: Գնահատականը կազմվել է մայրաքաղաքի 44 դպրոցների 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտների  հաշվարկի արդյունքում: 1 դպրոցականի համար ծրագրի օրական արժեքն է 200 դրամ: Այստեղ ներառված է բոլոր անհրաժեշտ սննդամթերքներով ճաշացանկ, այդ թվում հացաբուլկեղեն, հացահատիկ մակարոն, կաթնամթերք, բանջարեղեն եւ միրգ, բուսական յուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ