News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աթենքում սեպտեմբերի 22-ից 28-ը երրորդ անգամ կկայանա Athens Flying Week փառատոնը: Այցելուներին սպասվում են ոչ միայն ավիացիոն միջոցառումներ, այլեւ ժամանցային ծրագիր ողջ ընտանիքի համար, հայտնում է Travel.ru-ն:

Տոմսերը կարելի է պատվիրել պաշտոնական կայքում, արժեքը կախված է այցելուի տարիքից եւ մնալու օրերի քանակից. միջինը` 6-15 եվրո:  Նախորդ տարի փառատոնին մասնակցելու էր գնացել շուրջ  50 000 մարդ: Դրա ամենաուշագրավ միջոցառումը ավիաշոուն է թագավորական նախկին նստավայրի օդանավակայանի տարածքում, որն Աթենքի կենտրոնից 27 կմ հյուսիս է գտնվում:

Athens Flying Week–ը ներառում է նաեւ մանկական ինտերակտիվ հարթակներ, դիջեյների մասնակցությամբ երեկույթներ, առեւտրային ցուցահանդես, զբոսաշրջության մասին ծրագրեր եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ