News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շատերը սխալմամբ ենթադրում են, որ դրաման դիտելու կամ ընթերցելու ընթացքում ավելի շատ կվշտանան, եթե պատմությունը հիմնված լինի իրական իրադարձությունների վրա: Այնուամենայնիվ,  պատմության ճշմարտանման լինելը չի փոխում ազդեցությունը, որը մեզ վրա գործում է պատմության ողբերգական բնույթը, պատմում է «Prothom Alo»-ն:  Մենք կարող ենք անգամ ավելի հուզառատ արձագանքել միանգամայն մտացածին ստեղծագործությանը: Երբեմն մադրի այնքան են տարվում ընթերցանությամբ, որ մոռանում են՝ իրական է, թե մտացածին:

Բրանդեյի եւ Նյու Յորքի համալսարանի գիտնականները հետաքրքիր հետազոտություն են անցկացրել: Նրանք մասնակիցներին ֆիլմ են ցուցադրել, որը սկսվելուց առաջ հայտնել են պատմության անիրական լինելու մասին: Հանդիսատեսն իսկապես ավելի քիչ էր վշտանում ֆիլմը դիտելուց հետո, սակայն միայն այն ժամանակ, երբ ընդմիջումներ էին լինում, որոնք թույլ էին տալիս հիշել տեսածի մտացածի լինելու մասին, հաղորդում է «MedDaily.ru»-ն:

Մեկ այլ հետազոտության ընթացքում կամավորները ողբերգական պատմություն էին ընթերցում: Նրանց հարցրել են, թե ինչպես կարձագանքեին, եթե իմանային՝ պատմությունն իրական է, թե մտացածին: Մասնակիցները հայտնել են, որ ավելի շատ կվշտանային, եթե պատմությունն իրական դեպքերի վրա հիմնված լիներ: Հետազոտողները հայտարարում են. ընդգծված իրականությունը կարող է ավելացնել վաճառքի չափը, սակայն չի փոխի գրքից կամ ֆիլմից ստացած հույզերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ