News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մենք հանցագո՞րծ ենք փնտրում դպրոցում, դպրո՞ցն էր խնդիրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը՝ անդրադառնալով դպրոցներում անցկացվող ստուգումների խնդրին:

«Ես ցանկանում եմ անդրադառնալ, թե ինչ է նշանակում խոսքով դպրոցի տնօրեններին, աշխատակազմին առանց տեղյակ պահելու ուղղորդել այս կամ այն որակյալ կամ քստմնելի միջոցառմանը: Այո, ճիշտ եք, այո, դպրոցը գլխաքանակ չէ, վիրավորված եք, այո՛ ճիշտ եք վիրավորական է, վստահեցնում եմ, որ ձեր խոսքը փոխանցվելու է պատկան անձանց, մարմիններին: Շատ լավ եմ հասկանում, որ մի քանի տիրոջ ծառա եք դառնում, վարչական շրջանի ղեկավարն իր հերթին, ԿԳ նախարարությունն իր հերթին, քաղաքապետարանն իր հերթին, կառավարությունը իր, բայց ուզում եմ կարողանանք ոգեւորվել երեկվա բացի լրացմամբ: Ոգեւորվել, որովհետեւ նախորդ տարի այլ բան էինք քննարկում»,-ասել է նա:

Փոխքաղաքապետը նաեւ նշել է, որ ոչ ոքի համար հաճելի չէ մտնել դպրոց ու ուսուցչի բարձր որակի նկատմամբ կասկած հայտնելով՝ ստուգում իրականացնել։ «Մենք հանցագո՞րծ ենք փնտրում դպրոցում, դպրո՞ցն էր խնդիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ ոչ պակաս վիրավորական է, երբ գնում ես ու այդ փաստը տեսնում։ Նա կոչ է արել մանկավարժներին հավատարիմ մնալ իրենց կոչմանը:

Տպել
Ամենաշատ